The New York Times-ի նոր հավելվածը թույլ է տալիս ափի շարժումով թերթել նորությունները (տեսանյութ)
New York Times-ը հայտարարել է Leap Motion սարքի համար նոր հավելված թողարկելու իր մտադրության մասին, գրում է techcrunch.com-ը:
Օգտատերերը կկարողանան համակարգչի վրա բացել ցանկացած հոդված՝ ձեռքը շարժելով աջ կամ ձախ: Վերնագրերը, պատկերներն ու համառոտագրերը կներկայացվեն քարտի տեսքով, որոնք հնարավոր կլինի մեծացնել և կարդալ՝ սեղմելով վերջիններիս վրա: Այնուհետև կարելի է ձեռքի շրջանաձև շարժման միջոցով անցնել հոդվածի հաջորդ էջին կամ վերադառնալ տեքստի սկիզբ:










