Google-ի նոր Nexus 7 պլանշետը կարժենա 229 դոլար

15:41 • 19.07.13

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության նոր սերնդի պլանշետային համակարգչի՝ Nexus 7-ի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Ինչպես նշում է Daily Mail-ը, նորույթի լուսանկարն արդեն տարածվել է համացանցում և դրանից կարելի է դատել, որ պլանշետն ունի 7 դյույմանոց անկյունագծով էկրան, ինչպես նաև 5 մեգապիքսելանոց տեսախցիկ։

 

Բացի այդ հայտնի է դարձել, որ պլանշետի գինը կկազմի 229 դոլար։ Չի բացառվում, որ նորույթը կարող է լինել առաջին սարքը, որը կգործի Google-ի նոր Android 4.3 օպերացիոն համակարգի հիման վրա։

 

Ի դեպ, նոր օպերացիոն համակարգը ներկայացվելու է հուլիսի 24-ին։

 


 

Google-ի նոր Nexus 7 պլանշետը կարժենա 229 դոլար