Թուրքերի արյունից «հալալ» դեղեր կստեղծվեն
Թուրքիայի Կարմիր խաչի և մահիկի կազմակերպության նախաձեռնությամբ կստեղծվեն «հալալ» դեղամիջոցներ, հայտնում է Hurriyet-ը: Դրանք կստեղծվեն թուրքերի արյունից, որպեսզի կանխվի «ոչ իսլամական որևէ սննդակարգի ազդեցությունը»:
Այս կերպ մուսուլման թուրքերին երաշխիքներ կտրվեն, որ նրանց դեղորայքը համապատասխանում է նրանց կրոնի դրույթներին: Այս կերպ նախատեսվում է կանխել նաև արտասահմանյան դեղերի ներմուծումը այդ երկիր:
Թուրքիայի Բժշկական ընկերակցությունից, սակայն, բացառում են այս նախաձեռնության գիտականությունը:










