Սեքսն օգտակար է մաշկի համար. հետազոտություն

00:57 • 19.07.13

Սեքս. թվում է ամենավերջին խորհուրդը, որ կարող են տալ մաշկաբանները տարբեր խնդիրներից բողոքողներին, գրում է Huffington Post-ը՝ ներկայացնելով նոր հետազոտության տվյալները:


Ըստ բրիտանացի գիտնական Դեյվիդ Ուիքսի հետազոտության՝ կանոնավոր սեքսը երիտասարդ տեսք է ապահովում, իսկ մաշկին օգտակար է մի քանի պատճառներով:


Նախ սեքսի ժամանակ հակաբորբոքային մոլեկուլներ են առաջանում: Դոկտոր Ուիքսը ավելի պատկերավոր նշում է, որ «սեքսի ժամանակ մարդ իր մաշկը լողացնում է հակաբորբոքային մոլեկուլների մեջ, ինչպիսիք են օքսիտոցինն ու բետա էնդորֆինները»:


Սեքսը ֆիզիկական փայլ է հաղորդում մարդու մաշկին, քանի որ նպաստում է իմունային համակարգի աշխատանքին և քրտինքի միջոցով թույներ է հանում մաշկինց:


Սեքսը կանխում է մաշկի չորացումը՝ էստրոգենի մակարդակի բարձրացման շնորհիվ, որը մաշկն ավելի էլաստիկ է դարձնում:
Սեքսը կանխում է կորյակների տարածումը: Սեքսը նաև նպաստում է լավ քնելուն, իսկ քունը, իր հերթին, մաշկի խնամքի լավագույն միջոցներից է համարվում:
 

Սեքսն օգտակար է մաշկի համար. հետազոտություն