Գլխով խաղալն ազդում է ֆուտբոլիստների հիշողության վրա. հետազոտություն
Հարվարդի համալսարանի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ ֆուտբոլիստների հիշողությունը կարող է վատթարանալ գնդակին գլխով հարվածելու հետևանքով, գրում է Russia Today-ը:
Գիտնականները փաստում են, որ գնդակին գլխով հաճախակի հարվածելն ազդում է ֆուտբոլիստի ուղեղի աշխատանքի վրա: Ի դեպ, նշվում է, որ հիշողության վատթարացումը կախված չէ հարվածի ուժգնությունից:
Բժիշկները մեկնաբանում են, որ ուղեղի աշխատանքի վրա ազդում է սպիտակ նյութի նյարդային հանգույցների փոփոխությունը, որն առաջանում է հաճախակի հարվածելուց: Գիտնականներն այս եզրակացությանն են եկել 28 տղամարդ և 9 կին մարզիկների շրջանում հետազոտություն կատարելով, ինչի արդյունքում պարզվել է, որ մտավոր ունակությունների վատթարացում է տեղի ունեցել նրանց մոտ, ովքեր տարեկան կատարում են 1800 գլխով հարված:










