Samsung ընկերությունը կարող է դառնալ ՀԴԲ-ի գործակալների համար սմարթֆոնների մատակարար
Հարավկորեական Samsung ընկերությունը մոտ է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ Galaxy սմարթֆոնների մատակարարման վերաբերյալ պայմանագիր կնքելուն, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
Այժմ ՀԴԲ մոտ 25 հազ. աշխատակիցներ օգտագործում են BlackBerry հեռախոսներ։ Դեռևս պարզ չէ, կփոխարինվեն արդյոք այդ հեռախոսները Samsung սմարթֆոններով ամբողջությամբ, թե ՀԴԲ-ն կօգտագործի երկու ընկերությունների հեռախոսները։










