Հոնկոնգցի մասնագետները փոփոխվող գույներով հագուստ կստեղծեն՝ թիթեռի թևի ուսումնասիրության հիման վրա

09:23 • 20.07.13

Հոնկոնգցի մասնագետներն արևադարձային թիթեռների թևերի վրա բյուրեղանման փոքր նյութեր են հայտնաբերել, որոնց միջոցով կարելի է գունափոխվող հագուստ ստեղծել, ներկայացնում է Daily Mail-ը:


Ուսումնասիրելով 3 տարբեր տեսակի թիթեռների՝ նրանք պարզել են բազմազան երանգների դասավորությունը, ինչը թույլ է տալիս է տալիս թիթեռին փոխել գույները՝ տարբեր անկյուններից նայելիս:


Նրանք փաստում են, որ այս երևույթը կարող է կիրառվել կտորների արտադրության մեջ, որոնք կփոխեն գույնը:
 

 

Հոնկոնգցի մասնագետները փոփոխվող գույներով հագուստ կստեղծեն՝ թիթեռի թևի ուսումնասիրության հիման վրա