iWave Crystal Headphones.բացառիկ ականջակալներ՝ պատված Swarovski բյուրեղներով (լուսանկարներ)

17:41 • 22.07.13

Հատուկ երաժշտասերների համար, ովքեր,  բացի որակյալ ձայնից գնահատում են նաև իրենց գաջեթների (սարքերի) արտաքին տեսքը, ստեղծվել են բացառիկ ականջակալներ։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, iWave Crystal Headphones ականջակալները պատված են Swarovski գունավոր բյուրեղներով։ Մասնագետներից պահանջվել է մոտ 10 ժամ, որպեսզի մեկ զույգ ականջակալին ամրացնեն  6500 հատ Swarovski բյուրեղներ։
 

Գուցե բյուրեղապատ ականջակալները ոմանց անճաշակ թվան, սակայն դրանց ձայնային որակը կատարյալ է։ Ականջակալն արժե 2 հազար դոլար։
 

iWave Crystal Headphones.բացառիկ ականջակալներ՝ պատված Swarovski բյուրեղներով (լուսանկարներ)