Ինչ են մտածում եվրոպացիները եվրոպացիների և հայաստանցիների մասին. Reddit-ի հարցումը՝ քարտեզներով

23:02 • 22.07.13

Reddit լրատվականի եվրոպական բաժինը 30 000 մարդու շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե եվրոպացիներն ինչ են մտածում այլ եվրոպացիների մասին, հայտնում է Business Insider-ը:

 

Տրվել են «անհեթեթ» հարցեր՝ պարզելու, թե ովքեր են ամենահարբած, ամենաթեժ, ամենահիմար ակցենտով և այլ ամենա-ամենաեվրոպացիները: Արդյունքները հրապարակվել են քարտեզներով:


Ամենաչսիրված երկիրը օրինակ Վատիկանն է: Դրանց թվում են նաև Ֆրանսիան ու Ռուսաստանը: Հայաստանը երկու ձայն ունի՝ որպես ամենաչսիրված: Հարևան Վրաստանը և Ադրբեջանը՝ համապատասխանաբար 6 և 33: Ամենասիրվածը Գերմանիան է:


Ամենաշատը խմողների թվում բացարձակ առաջատար է Ռուսաստանը: 


Ամենաթեժը՝ գրավիչը շվեդներն են: Հայաստանը ունի ամենաքիչ ձայներից մեկը՝ 2: Նույն թիվն է նաև ամենահիմար առոգանության դեպքում: Այս անվանակարգում առաջատար է ֆրանսիական ակցենտը:
 

Ինչ են մտածում եվրոպացիները եվրոպացիների և հայաստանցիների մասին. Reddit-ի հարցումը՝ քարտեզներով