Շվեդիայում ստեղծվել է քրտինքը խմելու ջրի վերածող մեքենա (տեսանյութ)
Խմելու ջրի պակասի ահագնացող խնդրի վրա ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը գրավելու համար մի խումբ շվեդ գիտնականներ ստեղծել են բավական ուշագրավ մի սարք, որ սովորական քրտինքը վերածում է խմելու ջրի։
Ինչպես նշում է Oddity Central-ը, սարքը ստացել է Sweat Machine անվանումը, որի ստեղծման համար հիմք է ծառայել ՆԱՍԱ-ի կողմից օգտագործվող տեխնոլոգիան, որը վերամշակում է ամեն ինչ՝ սկսած մարդկային քրտինքից մինչև մեզը։
Սարքը գործում է հետևյալ կերպ. այն հագուստներից մինչ վերջին կաթիլը քամում է քրտինքը։ Այնուհետև քրտինքը տաքացվում է, ենթարկվում ուլտրամանուշակագույն ճառագայթմանը, ինչից հետո հայ-թեք զտիչները մաքրում են աղերն ու բակտերիաները։ Մաքրման վերջին փուլում քրտինքն անցնում է սուրճի համար նախատեսված զտիչով, որպեսզի հագուստից մնացած բոլոր մանրաթելերը մաքրվեն։ Արդյունքում ստացվում է խմելու համար նախատեսված կատարյալ մաքուր ջուր։
Այս սարքը, անշուշտ չի կարող լուծել աշխարհում խմելու ջրի հետ եղած խնդիրը, սակայն այն ևս մեկ անգամ ընդգծում է դրա հրատապ լինելը։ Առ այսօր Sweat Machine-ն օգտագործել է 500 մարդ։










