Հանդիպե՛ք Ձեր ապագա բալիկին. ճապոնացիները 3D տպիչով ստեղծում են դեռևս չծնված երեխայի մարմնի մոդելը (լուսանկարներ)
Ճապոնական FASOTEC ընկերությունն իրական հեղափոխություն է իրականացրել ուլտրաձայնային հետազոտման ոլորտում՝ հնարավորություն տալով իրենց բալիկի ծնվելուն սպասող ծնողներին նախապես ստանալ իրենց ապագա փոքրիկի դեմքի մոդելը։

Ինչպես նշում է Daily Mail-ը, ճապոնացի մասնագետները, օգտագործելով այժմ նորաձև դարձած 3D տպիչները, կարողանում են ճշգրիտ պատկերել դեռևս մայրական արգանդում գտնվող երեխայի դեմքը։ Այս ծառայությունը բավական թանկ արժե՝ 500 դոլար։

Սակայն նրանք միայն դեմքով չեն սահմանափակվում. հիմնվելով ուլտրաձայնային հետազոտման սևուսպիտակ նկարների ու բժիշկների կանխատեսումների վրա մասնագետները նույն տեխնոլոգիայով պատրաստում են նաև փոքրի մարմնի նաև մյուս հատվածները։

Ծնողները պատմել են, որ դա աներևակայելի զգացողություն է ՝ տեսնել թե ինչպիսին կլինի սեփական երեխան, նախքան նրա լույս աշխարհ գալը։











