Մեծամասնությունը դեմ է կանանց թլպատմանը. UNICEF

23:59 • 22.07.13

UNICEF-ի անցկացրած հետազոտություններից պարզ է դարձել, որ այն երկրներում, որտեղ փորձարկվում է կանացի թլպատումը, բնակչության մեծ մասը դժգոհում է այդ ավանդույթից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ըստ կազմակերպության տվյալների, աշխարհում ապրում է մոտ 125 միլիոն կին և աղջիկ, ովքեր անցել են այդ վիրաբուժական միջամտության միջով: Այդ ավանդույթը տարածված է Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում:


Եվս 30 միլիոն աղջիկներ կթլպատվեն մոտակա 10 տարիների ընթացքում:


Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց թլպատման կողմնակիցների թիվը տարեցտարի նվազում է:


UNICEF-ը կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի նման ավանդույթին:

 

Մեծամասնությունը դեմ է կանանց թլպատմանը. UNICEF