Nokia-ն կթողարկի Lumia 625 պլանշետ-սմարթֆոնը
Ֆիննական Nokia տեխնոլոգիական ընկերությունը հաստատել է, որ պատրաստվում է թողարկել նոր Lumia 625 սարքը, որն ի մեջ համադրում է պլանշետային համակարգչի ու սմարթֆոնի հատկանիշները, հայտնում է The Telegraph-ը։
Սարքը կունենա 230 եվրո արժեք ու արժանի մրցակցություն կապահովի ոլորտի մյուս առաջատար ընկերությունների նմանատիպ արտադրանքների հետ։
Այն կգործի Windows Phone 8 օպերացիոն համակարգի հիման վրա, 4G ցանցում։ Նորույթը համալրված կլինի 1.2 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon S4 երկմիջուկ պրոցեսորով, 5 մեգապիքսելանոց տեսախցիկով, 8ԳԲ օպերատիվ հիշողությամբ։
Մարտկոցը լիցքավորվելուց հետո կաշխատի ժ 15 ժամ։ Պլանշետ-սմարթֆոնի ընդհանուր քաշը կազմում է 158 գր։ Այն կարտադրվի նարնջագույն, կանաչ, դեղին, սպիտակ և սև գույներով։










