Նուռը կանխում է կրծքի քաղցկեղը. հետազոտություն

16:16 • 23.07.13

Պարզվում է նռան պտուղը շատ կարևոր է կնոջ սննդաբաժնում, գրում է Российская Газета-ն՝ ներկայացնելով ամերիկացի գիտնականների բացահայտումը:


Ըստ Օհայոյի համալսարանի հետազոտողների՝ այդ միրգն ունակ է կանխել կրծքի քաղցկեղի զարգացումը:


Ուսումնասիրության համաձայն՝ նռան օգտակար նյութերը արգելափակում են էստրոգենի սինթեզումը, որի ավելցուկն էլ խթանում է քաղցկեղի բջիջների զարգացումը:


Հնարավոր է համարվում ապագայում նոր՝ նռան կիրառմամբ թերապիան:


Ավելի վաղ դիետոլոգները հայտնաբերել էին, որ նուռը նվազեցնում է քաղցի զգացումը և ուստի օգնում է վերահսկել ախորժակը:
Ուշագրավ է, որ նուռը օգտակար է օգտագործել հյութի տեսքով, ի տարբերություն այլ մրգերի:
 

Նուռը կանխում է կրծքի քաղցկեղը. հետազոտություն