Դելֆինները միմյանց դիմում են անուններով. հետազոտություն
Դելֆինների և կետերի միջազգային օրվա՝ հուլիսի 23-ի առիթով հրապարակած իրենց զեկույցում շոտլանդացի գիտնականները պնդել են, որ այդ կենդանիները միմյանց դիմում են անուններով, հայտնում է ABC News-ը:
Շոտլանդիայի Սբ Էնդրիուսի համալսարանի գիտնականները գտնում են, որ դելֆինները միմյանց անուններ են դնում դեռ փոքր հասակից: Իսկ անունը տվյալ դեպքում սպեցիֆիկ ձայնային կոմբինացիա է, որին կենդանիներն արձագանքում են:
Գիտնականներն ասել են, որ այդ անունները բարձր սուլոցներ են հիշեցնում:
Շոտլանդիայի ափերի մոտ շշաքիթ դելֆինների շրջանում անցկացված փորձի շրջանակներում գիտնականները ձայնագրել են նրանց անունները, ապա հնչեցրել նավակներից: Ի պատասխան դելֆինները մոտեցել են ու ևս սուլել: Իսկ այլ տիպի սուլոցների նրանք չեն արձագանքել:










