Սիրիացի հաքերները հայտարարել են Viber մեսինջերը կոտրելու մասին

11:16 • 24.07.13

«Սիրիական էլեկտրոնային բանակ» հաքերական խմբավորումը հայտարարել է Viber հաղորդագրությունների ծառայության տեխնիկական սպասարկման կայքը կոտրելու մասին և մեղադրել է հավելվածին լրտեսության մեջ, գրում է Lenta-ն՝ վկայակոչելով հաքերների պաշտոնական կայքը։


«Այն բանից հետո, երբ մենք ստացանք հավելվածի համակարգերի որոշ հասանելիություն, մեր համար պարզ էր, որ նրա նպատակը լրտեսությունն է և հետևելը սեփական օգտատերերին»,- ասվում է հաքերների հրապարակած հաղորդագրությունում։


Viber-ի ներկայացուցիչը հաստատել է կայքի վրա կատարած հաքերական հարձակումը, միևնույն ժամանակ ընկերությունում հերքել են տվյալների բազան կոտրելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ հաքերները չեն ստացել որևէ կարևոր տեղեկություն օգտատերերի մասին։
 

Սիրիացի հաքերները հայտարարել են Viber մեսինջերը կոտրելու մասին