Google-ը ներկայացրել է Chromecast անվամբ նորույթը

00:57 • 25.07.13

Այսօր Google ընկերությունը բացի 2-րդ սերնդի Google Nexus 7-ի և Android 4.3-ի ներկայացումից ցուցադրել է նաև մի շարք անսպասելի նորարարություններ: Առավել հետաքրքիր է Chromecast-ը, որի միջոցով Google-ը ցանկանում է լուծել հեռախոսի պարունակությունը հեռուստացույցի էկրաններին դուրս բերելու խնդիրը, հաղորդում է Вести.ru-ն:


Սարքը արտաքնապես հիշեցնում է կրիչի, սակայն USB մուտքի փոխարեն այն ունի HDMI մուտք: Այս սարքի օգնությամբ WiFi ցանցի միջոցով հեռուստացույցի էկրանին   հնարավոր է դիտել որոշակի կոնտենտ՝ տեսանյութեր, երգեր, ինտերնետային էջեր: Chromecast-ը աշխատում է ChromeOS-ի հեշտացված տարբերակով և թույլ է տալիս դիտել նաև «ամպային» նյութերը: 

 

Այն արժե 35 դոլար և վաճառվում է միայն ԱՄՆ-ում՝ Google Play առցանց խանութում և էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններում:
 

Google-ը ներկայացրել է Chromecast անվամբ նորույթը