Mini-ի նոր կոնցեպտը կարող է փոխել գույները (լուսանկարներ)
Vision անունը կրող մեքենան ցույց է տալիս, թե ինչ լուծումներ կարող է ունենալ Mini ապրանքանիշի մեքենաների սերիական տարբերակը մի քանի տարի հետո, հաղորդում է Вести.ru-ն:
Vision-ը արտաքնապես հիշեցնում է նախկինում և ներկայումս արտադրվող Mini-ին, սակայն թափքը ստեղծելու համար օգտագործվել են բարձր տեխնոլոգիական նյութեր, որոնք ապրանքանիշի ներկայացուցիչները անվանում են «օրգանական մետաղ»: Այս նյութում ճկունությունը համադրվում է ամրության հետ:
Դիզայնի տեսանկյունից սրահը նույնպես իրենից ներկայացրել է ժամանակակից Mini-ներում ներդրված մտքի զարգացումը: Իր վրա մեծ ուշադրություն է գրավում ճկվող գոտիներից պատրաստված ցանցը, որում կարելի է ամրացնել շիշ կամ բջջային հեռախոս: Մյուս կարևոր նորարությունը սրահի լուսավորությունն է. վարորդը կարող է ընտրել բազմաթիվ գույներից մեկը, իսկ հատուկ համակարգի միջոցով ոտքերի հատվածում և պահոցի խցիկի դռան վրա կհայտնվեն թարթող նկարներ:
Մեքենայի ստեղծողները խնդրում են զուգահեռներ անցկացնել 3-րդ սերնդի Mini-ի հետ, որն աշնանը կներկայացվի Լոս Անջելեսի ավտոսրահում:










