Google-ը ներկայացրել է նոր, գերբարակ Nexus 7 պլանշետը
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը Կալիֆոռնիայում կազմակերպված միջոցառման շրջանակներում ներկայացրել է նոր սերնդի Nexus պլանշետը, որը, ի տարբերություն նախորդի, ավելի բարակ է ու հզոր, գրում է The Telegraph-ը։
Google-ը նորույթը պատրաստել է թայվանական Asus ընկերության հետ համագործակցության արդյունքում։ Այն ունի 7 դյույմանոց անկյունագծով էկրան և հեշտությամբ տեղավորվում է գրպանում։
Nexus 7 2 մմ-ով ավելի բարակ է ու նեղ՝ 1 տարի առաջ թողարկված Nexus պլանշետից։ Բացի այդ այն աշխարհում ամենաբարձր լուծաչափ (high resolution) ունեցող պլանշետն է . 1 դյույմի համար էկրանն առաջարկում է 323 պիքսել։
Նորույթը գործում է Google-ի նոր, Android 4.3 օպերացիոն համակարգի հիման վրա և ունի 5 մեգապիքսելանոց տեսախցիկ։ Պլանշետի արժեքը 229 դոլար է։










