Polaroid-ը նոր տեսախցիկ է ներկայացրել (լուսանկարներ)
Ամերիկյան հանրահայտ Polaroid ընկերությունը ներկայացրել է իր նոր տեսախցիկը, որը վաճառքի կհանվի հաջորդ տարի։ Ինչպես նշում է LuxPlanet-ը, տեսախցիկի գլխավոր առավելությունն այն ֆունկցիան է, որ օգտատօրոջը հնարավորություն է ընձեռում վայրկենապես տպել ու տեղադրել իր լուսանկարները Facebook, Twitter և Instagram սոցկայքերում։

Polaroid Socialmatic տեսախցիկը համալրված կլինի 4.3 դյույմանոց, բազմասենսորային էկրանով, ներկառուցված բարձրախոսներով, որոնք անհրաժեշտն են տեսանյութերը վերարտադրելու համար, Wi-Fi-ով, Bluetooth-ով, ինչպես նաև Android օպերացիոն համակարգով։ Սարքը կգործի 3G ցանցում։ Իսկ Zink ակնթարթային տպման տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր կլինի վայրկենապես տպել արված լուսանկարը։

Սարքը կունենա 2 տեսախցիկ՝ 14 և 2 մեգապիքսելանոց։ Տեսախցիկի միջոցով նաև տեսազանգեր հնարավոր կլինի կատարել։ Նորույթը կունենա 4Գբ օպերատիվ հիշողություն։ Polaroid Socialmatic-ի գինը կկազմի 300 դոլար։











