Նոր սերնդի BMW X5-ը՝ Lumma Design թյունինգային ընկերության պատկերացմամբ (լուսանկարներ)

23:58 • 26.07.13

3-րդ սերնդի BMW X5-ը վաճառքում կհայտնվի այս տարվա նոյեմբերին միայն, սակայն Lumma Design թյունինգային ընկերությունն արդեն պատրաստ է աշխատել նոր քրոսսովերի հետ, հաղորդում է Вести.ru-ն:

 


Նկարներում երևում է, որ BMW X5-ի թյունինգային տարբերակը արտաքինում արված մի շարք փոփոխությունների արդյունքում կունենա ավելի ագրեսիվ արտաքին տեսք: Հատկանշական է, որ նույնիսկ այն դեպքում, եթե Lumma-ն չմտածի մեքենայի հզորացման մասին, նոր BMW X5-ը շուկայում կհայտնի 3 տարբեր շարժիչներով:



Մեքենայի համար կառաջարկվի 4.4 լիտր աշխատանքային ծավալով և 450 ձիաուժ հզորությամբ V8 բենզինային շարժիչ, ինչպես նաև 2 դիզելային տարբերակ:

 

 

Lumma-ի դիզայներները նաև հասցրել են կատարելագործել մեքենայի սրահը: Հայտնի է, որ BMW X5-ի սրահը հնարավոր կլինի պատվիրել ոչ միայն տարբեր տեսակի կաշվից, այլ նաև այլումինից կամ կարբոնից:

 


 

Նոր սերնդի BMW X5-ը՝ Lumma Design թյունինգային ընկերության պատկերացմամբ (լուսանկարներ)