Հյուսիսային բևեռը հալվել է՝ վերածվելով լճի

00:42 • 26.07.13

Այն, ինչ անվանում էին Հյուսիսային բևեռ՝ իր ամենահյուսիսային կետում հալվել է՝ վերածվելով լճի: Հիմա դա կոչենք Հյուսիսային բևեռ լիճ, առաջարկում է Business Insider-ը:


Հստակեցվում է, որ «լճի» ջուրը ոչ թե ծովաջուրն է, որը լցվել է այդտեղ, այլ հալած սառույցներից առաջացած ջուրը: Ի դեպ, այդ ջրի տակ ևս սառույցներ են:


Կանադացի բլոգերները գրել են, որ լիճը ծանծաղ է, բայց փաստացի հենց լիճ է: Նոր լիճը գոյացել է հուլիսի 13-ին՝ մեկ ամիս շարունակվող անբնական շոգերից հետո:


Ըստ Washington Post-ի՝ այս տարի գրանցվել է ամենաշոգ եղանակը 1967-ից ի վեր և հալվել է ձյան կեսը:
 

Հյուսիսային բևեռը հալվել է՝ վերածվելով լճի