ՄԱԿ-ի ԱԽ-ի և սիրիական ընդդիմության անդամները հանդիպել են Նյու Յորքում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հանդիպել են սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Риа Новости-ն:
Քննարկման հիմնական թեմա է դարձել Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի նախապատրաստումը:
Սիրիական պատվիրակությունը ներկայացնում էր Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի նոր ղեկավար Ահմադ Ջաբրան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական ընդդիմադիրները Նյու Յորքում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:










