Գիտնականները հաշվել են, թե աշխարհում քանի ընկերություն է վերահսկում ամեն-ամեն ինչ
Տեխնոլոգիայի շվեյցարական դաշնային ինստիտուտի 3 համակարգային տեսաբաններ ասել են, թե քանի ընկերություն է վերահսկում աշխարհում ամեն-ամեն ինչ և որոնք են դրանք, հայտնում է Forbes-ը:
Դրա համար Ցյուրիխից 3 գիտնականներ ուսումնասիրել են 37 մլն ընկերությունների ու ներդրողների տվյալներ ամբողջ աշխարհից, վերլուծել դրանց առնչվող 43.060 կորպորացիաներ:
Նրանք հանգել են եզրակացության, որ աշխարհում գերիշխում են ընդամենը 147 ընկերություններ, որոնք միասին վերահսկում են ամբողջ ցանցի 40 տոկոսը:
Աղբյուրը նշում է, որ այս հանգամանքը սակայն չպետք է աշխարհում գերակայության դավադրություն համարվի:
Ընկերությունների ցանկին կարելի է ծանոթանալ Forbes-ի կայքում:










