Ֆրանսիացին երեխաների ննջասենյակում Boeing 737 ինքնաթիռի օդաչուների խցիկ է պատրաստել (տեսանյութ)
Ֆրանսիացի Լորեն Այգոնը, ով ինքնաթիռների մեծ սիրահար է, որոշել է անհավանական բան ստեղծել իր տանը։ Ինչպես նշում է Oddity Central-ը, 40-ամյա տղամարդն իր երեխաների ննջասենյակում կառուցել է Boeing 73 օդանավի օդաչուների իրական խցիկ։
Դա այնքան է տպավորել տեղի օդանավակայանի տնօրինությանը, որ նրանք խնդրել են ֆրանսիացուն հատուկ դասախոսություն կարդալ այն մասին, թե ինչպես է տնային պայմաններում պատրաստել օդաչուների խցիկը։
Այգոնը պատմել է, որ ինքնաթիռի ղեկին նստելը եղել է իր մանկության երազանքը, սակայն նա շատ ծույլ է եղել ու չի դիմել ավիացիոն դպրոց՝ համապատասխան կրթություն ստանալու համար։
Տարիներ անց նա որոշել է իրագործել իր մանկության երազանքն ու, վերջապես, նստել Boeing 737-ի ղեկին, բայց քանի որ նա չէ կարող իրական ինքնաթիռ վարել ուստի որոշել է սեփական տանը կառուցել խցիկը։
Տղամարդուց 5 տարի ու հազարավոր եվրո է պահանջվել օդաչուների խցիկն ամենայն մանրամասնությամբ վերարտադրելու համար։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ.










