Գիտնականները մի ամբողջ րոպե կանգնեցրել են լույսի ընթացքը՝ այն պահելով բյուրեղի մեջ
Գերմանացի գիտնականները բավական լուրջ նվաճում են արձանագրել. նրանց հաջողվել է մի ամբողջ րոպեի ընթացքում կանգնեցնել լույսի ընթացքը։ Ինչպես նշում է Daily Mail-ը, Դարմստադի տեխնիկական համալսարանի գիտնականներին հաջողվել է նման արդյունքի հասել՝ լույսը բյուրեղի մեջ պահելով։
Այսպիսով՝ գերմանացի մասնագետներ Կրիստիան Հուբրիխն ու Ջորջ Հեյնզը կարողացել են գերազանցել նախկինում սահմանված բոլոր ռեկորդները։
Մասնագետները լազերի ճառագայթն ուղղել են դեպի անլուսանցիկ բյուրեղն, ինչի արդյունքում այն թափանցիկ է դարձել։ Այնուհետև նրանք արդեն դեպի լուսաթափանց բյուրեղն են ուղղել 2-րդ լազերային ճառագայթը։ Այդ ժամանակ առաջին լազերն անջատվել է՝ բյուրեղը կրկին անլուսաթափանցիկ դարձնելով։ Արդյունքում՝ 2-րդ լազերը մնացել է բյուրեղի ներսում։
«1 րոպեն չափազանց երկար ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ նորմալ պայմաններում այդ ժամանահատվածում լույսը 11 մլն մղոն տարածություն է անցնում։ Դա հավասարազաոր է Լուսնի շուրջ կատարած 20 թռիչքի։ Ուստի գերմանացիների ձեռքբերումն անչափ նշանակալից իրադարձություն է»,- ասել է բրիտանացի ֆիզիկոս Թոմաս Կրաուսը։
Ավելի վաղ մասնագետներին հաջողվել է սառը ատոմների օգնությամբ լույսը կանգնեցնել ընդամենը 16 վայրկյանով։










