Մարսի և Յուպիտերի միջև «գիսաստղերի գերեզման» են հայտնաբերել
Աստղագետները Մարս և Յուպիտեր մոլորակների միջև գտնվող աստերոիդների գոտում «գիսաստղերի գերեզման» են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է Газета.Ru-ն՝ РИА «Новости-ին հղումով, որն էլ ներկայացրել է Monthly Notices of the Royal Astronomical Society գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունը:
Աստերիոդների գոտի երբեմն ընկնող գիսաստղերի մնացորդները կարող են ակտիվանալ, եթե նրանցում արևային էներգիայի կուտակումներն ավելանան մի քանի տոկոսով, նշում են կոլումբիացի գիտնականները:
Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել «քնած» գիսաստղերի կուտակումները այն բանից հետո, երբ նրանք գտել են 12 գիսաստղեր, որոնց ուղեծիրն անցնում էր աստերոիդների գոտով:










