Siemens-ի ղեկավարը կարող է հրաժարական տալ ընկերության վատ ցուցանիշների պատճառով

16:32 • 28.07.13

Գերմանական հանրահայտ Siemens ընկերության ղեկավար Պետեր Լեշերը կարող է մոտ ապագայում հրաժարական տալ, ինչը կապված է ընկերության տապալված ցուցանիշների հետ, հայտնում է РБК-ն՝ ընդգծելով, որ այս որոշմանը կողմ է Siemens-ի դիտորդական խորհրդի անդամների մեծ մասը։


2012-2013թթ. ֆինանսական տարվա առաջին կիսամյակում Siemens-ի մաքուր եկամուտը կազմել է 2.24 մլրդ եվրո՝ արձանագրելով 3%-ի անկում։


Ընկերության դիտորդական խորհուրդը, որը բաղկացած է 20 հոգուց, Լեշերի պաշտոնում ցանկանում է տեսնել Siemens-ի ֆինանսական բաժնի ղեկավար Ջո Կեզերին։ Լեշերը զբաղեցնում է այդ պաշտոնը 2007թ. ի վեր։


 

Siemens-ի ղեկավարը կարող է հրաժարական տալ ընկերության վատ ցուցանիշների պատճառով