Շուտով Մոսկվայի մետրոյի կայարաններում անցորդների հեռախոսների տվյալները կարդալու հնարավորություն կստեղծվի
Մոսկվայի մետրոպոլիտենի անվտանգության ծառայության ղեկավար Անդրեյ Մոխովը հայտնել է, որ շուտով մետրոյի կայարանները կհամալրվեն այնպիսի սարքավորումներով, որոնք կկարողանան կարդալ ուղևորների բջջային հեռախոսների տվյալները։
Ինչպես նշում է rferl.org կայքը, հղում կատարելով Известия-ին, նոր սարքավորումներն ունեն 5 մ երկարություն և կարողանում են կարդալ SIM քարտի տվյալները։ Միևնույն ժամանակ Մոխովն ընդգծել է, որ սարքերը տեղադրելու նպատակն է հեշտությամբ հայտնաբերել գողացված բջջային հեռախոսները։
Սարքը գործում է հատևյալ կերպ. երբ այն որսում է որևէ գողացված հեռախոսի ազդակ, ապա ավտոմատ կերպով այդ տեղեկությունն ուղարկվում է ոստիկանությանը։ Սակայն Известия-ն, նկատում է, որ սարքը կարող է օգտագործվել ցանկացած ուղևորի հետևելու համար։










