Վենեսուելայում կբացվի Ուգո Չավեսի գաղափարների հետազոտության կենտրոն

00:36 • 29.07.13

Վենեսուելայում կստեղծեն գիտահետազոտական ինստիտուտ, որը կզբաղվի Ուգո Չավեսի «գաղափարական ժառանգության հետազոտմամբ», նշում է Газета.ru-ն՝ հղում կատարելով El Universal-ին:


Ինստիտուտի ստեղծման մասին հրամանագիրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կիրակի օր ստորագրել է Սաբանետա քաղաքում, որտեղ ընթանում են Չավեսի 59-ամյակին նվիրված տոնական միջոցառումները:


Մադուրոն Վենեսուելայի քաղաքացիներին կոչ է արել լինել «կոմանդանտեի» գործի շարունակողը և տարածել նրա ուսմունքներն ամբողջ աշխարհում:
 

Վենեսուելայում կբացվի Ուգո Չավեսի գաղափարների հետազոտության կենտրոն