ՆԱՍԱ-ն Արևի վրա հսկայական անցք է հայտնաբերել

12:45 • 30.07.13

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները, ուսումնասիրելով տիեզերանավի վրայի տեսախցիկով արված լուսանկարները, Արևի վրա հսկայական անցք են հայտնաբերել։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, այն գտնվում է Արևի հյուսիսային բևեռում և այնքան մեծ է ու սև, որ ծածկում է Արևի գրեթե ¼-րդ մասը։ Այն հայտնաբերվել է հուլիսի 13-18 ընկած ժամանակահատվածում։

 

Մասնագետները պարզել են, որ անցքն ինչ-որ նյութ է արտանետում դեպի տիեզերք՝ այդ թվում նաև հզոր արևային քամիներ։ Արևային մասնիկները դրանից դուրս են մղվում 800կմ/վ արագությամբ։

 

Հսկայական անցքի սև գույնը պայմանավորված է նրանով, որ դրանում ջերմաստիճանը շատ ավելի ցածր է, քանի Արևի վրա, ուստի դրա գույնն ավելի մուգ է։

 


 

ՆԱՍԱ-ն Արևի վրա հսկայական անցք է հայտնաբերել