Մեծ Բրիտանիայում հնագետները տարօրինակ «կրկնակի դագաղ» են հայտնաբերել

23:22 • 30.07.13

Լեսթերի համալսարանի հնագետները Գորշ եղբայրների վանքի ավերակներից դուրս են բերել քարե սարկոֆագ, որի ներսում հայտնաբերել են մեկ այլ կապարե դագաղ, հայտնում է Вести.ru-ն:


Ենթադրվում է, որ «կրկնակի դաղագը» հողին էր հանձնվել XIII կամ XIV դարում:


Հետազոտողները ներքին դագաղը կտեղափոխեն Հնագիտության և հնագույն պատմության համալսարանական դպրոց, որպեսզի այն բացեն՝ չվնասելով նրա ներսում գտնվող մասունքները: Խաչի պատկերով ներքին կապարե դագաղը լավ է պահպանվել և վնասվել է միայն ստորին հատվածում, որտեղից երևում են մարդկային ոտքերի մնացորդներ:


Դա այս տարածքում հայտնաբերված առաջին ամբողջությամբ պահպանված քարե դագաղն է: Ենթադրվում է, որ նրանում գտնվող մասունքները պատկանում են վանքի հիմնադիրներից մեկին կամ միջնադարյան վանականի: Հատկանշական է, որ վանքում տարածված են եղել անանունը գերեզմանները, ինչի արդյունքում հնարավոր է, որ գիտնականները այդպես էլ չիմանան հանգուցյալի ինքնությունը:
 

Մեծ Բրիտանիայում հնագետները տարօրինակ «կրկնակի դագաղ» են հայտնաբերել