Այսուհետ կանայք կկարողանան տեղեկանալ հղիանալու համար նպաստավոր օրերի մասին SMS-ի միջոցով

18:24 • 30.07.13

Ռուսական Նովոսիբիրսկ քաղաքի մի խումբ գիտնականներ ստեղծել են հատուկ զգայակ, որը բջջային կարճ հաղորդագրության՝ SMS-ի միջոցով կնոջը տեղեկացնում է հղիանալու համար բարենպաստ ժամանակաշրջանի՝ ձվազատման սկսվելու մասին։

 

Ինչպես հայտնում է likar.info կայքը, նոր տեխնոլոգիան կոչվում է Baby Cloud. այն միտված է օգնել այն կանանց, ովքեր ցանկանում են մայր դառնալ։ Դրա համար հարկավոր է մարմնի վրա հատուկ զգայակ կրել, որը կչափի մարմնի ջերմաստիճանն ու մյուս տվյալները։

 

Այնուհետև Bluetooth-ի միջոցով կնոջ բջջային հեռախոսի վրա հաղորդագրություն է ստացվում այն մասին, որ նրա մոտ սկսվել է ձվազատումը, որը նպաստավոր է բեղմնավորման համար։

 

Այս զգայակը կարող է օգտագործվել նաև ճնշումն ու արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար։
 

Այսուհետ կանայք կկարողանան տեղեկանալ հղիանալու համար նպաստավոր օրերի մասին SMS-ի միջոցով