Samsung-ը մտադիր է էկրանի խիստ բարձր կետայնությամբ պլանշետների նոր շարք թողարկել

20:52 • 30.07.13

Համացանցում տեղեկություն է հայտնվել, որ Samsung ընկերությունը պատրաստվում է երկու նորագույն պլանշետներ թողարկել: Այս տեղեկությունն առաջինը հայտնվել է @evleaks-ի Twitter-ի բլոգում, տեղեկացնում է hitech.vesti.ru-ն:


Աղբյուրը հայտնում է, որ SM-P900 մոդելը կունենա 12.2 դույմ անկյունագծով 2560х1600 կետայնությամբ էկրան և կատարելագործված Exynos 5 Octa պրոցեսոր (նման պրոցեսորով է համալրված Galaxy S4 սմարթֆոնը): Իսկ SM-P600 մոդելը կառանձնանա առավել կոմպակտ՝ 10 դույմ անկյունագիծ ունեցող էկրանով և Qualcomm Snapdragon 800 քառամիջուկ չիպով:


Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատվել է Samsung-ի պաշտոնական կայքում: Նորարարական սարքավորումները վաճառքի հանելու մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում: Ասվում է, որ սեպտեմբերին Samsung-ը կներկայացնի Galaxy Note III պլանշետ-սմարթֆոնները, և ենթադրվում է, որ դրանց հետ համատեղ հարավկորեական ընկերությունը կներկայացնի նաև այլ ապրանքներ: Ամենայն հավանականությամբ, պլանշետները կաշխատեն Android 4.3 նոր օպերացիոն համակարգով:
 

Samsung-ը մտադիր է էկրանի խիստ բարձր կետայնությամբ պլանշետների նոր շարք թողարկել