Mercedes Benz Granturismo. մեքենաշինական հսկան ներկայացրել է լյուքս դասի զբոսանավ (լուսանկարներ)

21:16 • 30.07.13

Մոնակոյում սեպտեմբերի 25-28 կազմակերպվելիք զբոսանավերի շոուի շրջանակներում պաշտոնապես կներկայացվի գերմանական Mercedes-Benz ընկերության լյուքս դասի մոտորային զբոսանավը՝ Silver Arrows Marine Granturismo-ն, որի երկարությունը կազմում է 14 մ։

 


Ինչպես նշում է LuxPlanet-ը, գերմանացի մասնագետների քրտնաջան աշխատանքի արդյունքն իրոք տպավորիչ է։ Ուշագրավ է հատկապես այն փաստը, որ շքեղ զբոսանավի կառուցման ժամանակ մասնագետներն օգտագործել են մեքենաշինության ոլորտում կիրավող բազմաթիվ տեխնոլոգիաներ։

 


Բազմաթիվ փորձարկումների արդյունքում հաստատվել է, որ այն բավական ճկուն է ու հեշտ կառավարելի։ Դիզայներներից 12 ամիս է պահանջվել իրենց ստեղծագործության յուրաքանչյուր դետալ կատարելագործելու համար։ Արդյունքում ստացվել է մի զբոսանավ, որն արտաքուստ հիշեցնում է Mercedes-Benz-ի GT շարքի հանրահայտ ռոդսթերները։

 


 

Mercedes Benz Granturismo. մեքենաշինական հսկան ներկայացրել է լյուքս դասի զբոսանավ (լուսանկարներ)