Ferrari 458 Italia-ն ավելի կատարյալ է դարձել ճապոնացի մասնագետների շնորհիվ (լուսանկարներ)

10:26 • 31.07.13

Ճապոնական LB Performance թյունինգային արհեստանոցը մի շարք փոփոխությունների արդյունքում  ներկայացրել է հանրահայտ Ferrari 458 Italia սուպերքարի սեփական տարբերակ, որն ավելի կատարյալ է օրիգինալ մոդելից, գրում է LuxPlanet-ը:



«Ընդամենը» 25 725 դոլարի դիմաց այս շքեղ մեքենայի յուրաքանչյուր տեր կարող է այն անճանաչելիորեն վերափոխել՝ մեքենային տալով շատ նմանություններ GT2-ի հետ: Ի դեպ, հենց այս փոխադրամիջոցն է ոգեշնչել LB Performance-ի ճապոնացի մասնագետներին Ferrari-ն վերափոխելու հարցում: Արդյունքում սերիական սուպերքարն ավելի մրցարշավային ու ագրեսիվ տեսք է ստացել:

 

Մասնագետները վստահեցնում են, որ նոր փոփոխությունների արդյունքում այն շատ ավելի հեշտ կառավարելի է ու դիմացկուն:

 

 
 

 

Ferrari 458 Italia-ն ավելի կատարյալ է դարձել ճապոնացի մասնագետների շնորհիվ (լուսանկարներ)