Գիտնականները նվազեցրել են կարտոֆիլ ֆրիի վնասակարությունը

08:09 • 31.07.13

Ամերիկացի գիտնականները կարտոֆիլ ֆրիի վնասակարությունը նվազեցրել են ինֆրակարմիր ճառագայթների միջոցով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:


ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարությանը կից Գյուղատնտեսական հետազոտական կենտրոնի մասնագետները տապակելուց առաջ կարտոֆիլը մշակել են ճառագայթներով, ինչից տապակվելիս կարտոֆիլի ներծծած յուղի քանակը կրճատվել է:

Ըստ ամերիկացի գիտնականների՝ ճառագայթը բարակ շերտ է առաջացնում կարտոֆիլի վրա, ինչն էլ հենց խոչընդոտում է յուղի ներծծմանը:


Ինֆրակարմիր ճառագայթներով մշակված կարտոֆիլը սովորականից 3 անգամ ավելի քիչ յուղ է պարունակում: 77 համտեսողներ փորձել են նոր ձևով տապակված կարտոֆիլ ֆրին և ասել, որ դա չի զիջում սովորականին:

Գիտնականները նվազեցրել են կարտոֆիլ ֆրիի վնասակարությունը