Քրիստոնեական եկեղեցին միասեռ զույգերի է պսակել անցյալում. հետազոտություն

21:35 • 31.07.13

Օգոստոսին թվային տարբերակով կհրապարակվի ամերիկացի գիտնական Ջոն Բոսուելի «Միասեռ միությունները նախաարդի Եվրոպայում» աշխատությունը: Հրապարակմանը նախորդել են բանավեճերը, քանի որ գիտնականը քրիստոնեության համար հեղափոխական բացահայտում է ներկայացնում:

 

Դեռևս 1994-ին գրված իր գրքում Յելի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Բոսուելը գրել էր, որ վաղնջական ժամանակներում քրիստոնեական եկեղեցին պսակել է միասեռ զույգերի:

 

Բոսուելը 8-րդ դարից սկսած ժամանակաշրջաններից 60 տարբեր պատմական տեքստեր է ներկայացրել, որոնք հաստատում են նրա պնդումը:

 

Ըստ այդմ՝ գոյություն են ունեցել անգամ երդումի հատուկ տեքստեր և ժեստեր:

 

Հետաքրքրական է, որ ըստ Բոսուելի՝ հնում միասեռ ամուսնությունների պատճառներն ավելի շատ ֆինանսական բնույթի են եղել, քան սեռական: Սակայն միևնույն ժամանակ նրա պնդմամբ այդ ամուսնությունները նման են եղել այսօրվա միասեռ ամուսնություններին: Այժմ հանգուցյալ գիտնականը միասեռական է եղել:
 

Քրիստոնեական եկեղեցին միասեռ զույգերի է պսակել անցյալում. հետազոտություն