Ողջ քաղաքը մեկ լուսանկարում՝ Տոկիոյի 333մ բարձրությամբ աշտարակից
360 Cities կազմակերպության մասնագետները ևս մեկ տպավորիչ լուսանկար են ներկայացրել՝ արված Տոկիոյի՝ 333մ բարձրությամբ աշտարակի գագաթից, գրում է Business Insider-ը:
6 ժամվա ընթացքում արվել են մի շարք լուսանկարներ, սակայն մոտ 4 ամսվա աշխատանք և 128Gb օպերատիվ հիշողությամբ գերհզոր համակարգիչ է պահաջվել` դրանք մոնտաժելու և մեկ լուսանկար ստանալու համար:
Մոտ 600 000 պիկսել կետայնությամբ 360 աստիճան լուսանկարի zoom-ի դեպքում կարելի է արտառոց իրավիճակներ արձանագրել, օրինակ՝ սրբիչով փաթաթված մարդը լոգարանում, գրում է աղբյուրը:
Այն իր մեծությամբ երկրորդն է. ավելի վաղ հրապարակվել էր լոնդոնյան հեռուստաաշտարակից արված լուսանկարը:











