Համակարգիչներն ու հեռախոսները շուտով կկանխատեսեն մեր ցանկությունները

14:16 • 01.08.13

Մոտ ապագայում համակարգիչներն ու բջջային հեռախոսները կկարողանան կանխագուշակել օգտատերերի ամենօրյա ցանկությունները՝ շնորհիվ որոնողական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման. գրում է Daily Mail-ը:

 

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ ժամանակակից գաջեթները դա կկարողանան անել օգտատիրոջ էլեկտրոնային նամակների ու օրակարգի ուսումնասիրման միջոցով: Արդյունքում դրանք կկարողանան օգտատիրոջն այնպիսի օգտակար առաջարկներ անել, որի մասին օգտատերն ինքը մտածում էր:

 

Այսպիսով՝ համակարգիչներն ու հեռախոսները կդառնան էլեկտրոնային անձնական օգնականներ, որոնք ժամանակի ընթացքում կճանաչեն օգտատիրոջը: Մասնագետները նշում են, որ սարքավորումները կիմանան օգտատիրոջ առօրյայի հետ առնչվող գրեթե ամեն ինչ. երբ նա պետք է առավոտյան սուրճ խմի  կամ որտեղ կցանկանար ամառային հանգիստն անցկացնել:

 

Այժմ այս տեխնոլգիաների զարգացմամբ զբաղվում է ամերիկյան հանրահայտ Google ընկերությունն ու մի քանի սկսնակներ:
Սակայն բոլոր առավելություններից զատ, նոր հնարավորություններն,  օգտատերերի անձնական տվյալների անվտանգության առումով, լուրջ մտահոգություններ են առաջացնում 
 

Համակարգիչներն ու հեռախոսները շուտով կկանխատեսեն մեր ցանկությունները