905մմ. ԱՄՆ-ում արտադրել են աշխարհի ամենախոշոր տրամաչափի հրացանը (տեսանյութ)
Business Insider-ն անդրադարձել է երբևէ արտադրված ամենախոշոր տրամաչափի հրացանին. դա 905մմ տրամաչափի է:
Զենքն ամերիկյան արտադրության է. Օհայոյի SSK industries-ը միայն 3 այդպիսի հրացան է արտադրել:
Կից տեսանյութում բացատրվում է, որ զենքից արձակած մեկ կրակոցի հետադարձ հարվածի ուժգնությունը հավասարազոր է 30-06 տրամաչափի հրացանների համաժամանակյա 10 կրակոցների ուժգնությանը:
Որոշ հրացանների կրակոցից առաջացած հետադարձ հարվածը համեմատում են ավանակի հարվածի հետ, սակայն այս դեպքում ավելի լավ է իրական ավանակը հարվածի, քան այս զենքը, ասվում է տեսանյութում:










