Apple-ը ձեռք է բերում էներգախնայող չիպեր արտադրող Passif Semiconductor-ը
Apple Inc.-ը գնում է էլեկտրաէներգիայի ցածր սպառմամբ միկրոչիպեր արտադրող Passif Semiconductor Corp.-ը, հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում տալով Bloomberg-ին:
Apple-ի մամուլի ծառայությունը հաստատել է գործարքի մասին տեղեկությունները: Passif Semiconductor-ը կհամալրի փոքր նորարարական ընկերությունների շարքերը, որոնք ձեռք է բերել տեխնոլոգիական հսկան, գրում է Interfax-ը:
Էներգախնայող տեխնոլոգիաներն ընկերության առաջնահերթություններից են: Այն արտադրում է նաև շարժական էլեկտրոնային սարքեր:
Ավելի վաղ Apple-ը գնել էր պրոցեսորներ արտադրող P. A. Semi Inc.-ը և միկրոչիպեր արտադրող Intrinsity-ն:
Լուրերի համաձայն՝ «խնձորայինների» պլանների մեջ է մտնում Mac համակարգիչների և նոթբուքերի Intel պրոցեսորների փոխարինումը միկրոչիպերով՝ IPhone-ում և IPad-ում օգտագործվող միկրոչիպերի նմանությամբ:










