Թուրքիայում հայտնաբերվել է վաղ քրիստոնեական շրջանի նմուշ

09:19 • 02.08.13

Թուրքիայի տարածքում գտնվող Բալաթլար եկեղեցու տարածքում իրականացված պեղումների ժամանակ մասնագետները հայտնաբերել են մի քար, որի վրա փորագրված են խաչեր և որը, ըստ ամենայնի, պատկանում է վաղ քրիստոնեական շրջանին, գրում է Al Arabiya-ն՝ հղում կատարելով Hurriyet Daily News-ին։

 

«Մենք այս սուրբ նմուշը հայտնաբերել ենք պեղումների ժամանակ։ Այս նմուշը շատ կարևոր է մեզ համար, քանի որ այն առ այսօր հայտնաբերված ամենանշանակալից նմուշն է», -ասել է պեղման աշխատանքների ղեկավար Գյուլգյուն Քյորօղլուն։

 

Բալաթլար եկեղեցին կառուցվել է 660թ., բյուզանդացիների կողմից։ Քյորօղլուն նաև պատմել է, որ բացի փոքրագրված խաչից եկեղեցու տարածքում հայտնաբերել են հազարից ավելի կմախք։
 

Թուրքիայում հայտնաբերվել է վաղ քրիստոնեական շրջանի նմուշ