Microsoft-ն Android-ի համար հասանելի է դարձրել Office Mobile-ը

15:55 • 02.08.13

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը Google-ի Android օպերացիոն համակարգի հիմքով գործող սարքերի համար ներկայացրել է Office Mobile ծրագրակազմի փոփոխված, ավելի սեղմ տարբերակը։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, ծրագրակազմը հնարավոր է ներբեռնել Google-ի առցանց Play store-ից։ Դրա համար հարկավոր է 100 դոլար վճարել ու  բաժանորդագրվել Office-ին։

 

Microsoft-ն իր ծրագրակազմը որոշել է հասանելի դարձնել հատկապես Android-ով գործող գաջեթների համար, քանի որ այն ներկայում աշխարհում ամենատարածված օպերացիոն համակարգն է։

 

Այսպիսով՝ փոփոխության արդյունքում Android-սարքերի օգտատերերը ևս հնարավորություն կունենան օգտվել այնպիսի հանրահայտ ծրագրերից, ինչպիսին են՝ Word-ը, Excel-ը և PowerPoint-ը։
 

Microsoft-ն Android-ի համար հասանելի է դարձրել Office Mobile-ը