Հնագետները Ալյասկայում 19-րդ դարի բնակատեղի են հայտնաբերել

08:37 • 03.08.13

Հնագետները Ալյասկայի հյուսիս-արևելքում 19-րդ դարի բնակատեղի են հայտնաբերել, հայտնում է Газета.Ru-ն՝ Associated Press-ին հղումով:


Հաղորդվում է, որ այդ բնակատեղիում տները միմյանց հետ կապված են եղել ստորգետնյա թունելների համակարգով:


Ենթադրվում է, որ այդ բնակավայրերում ապրել են ալեութների հնագույն էթնիկ խմբերը, և այն համարվել է բազմաթիվ պետական կազմավորումներից մեկի մայրաքաղաքը, գրում է աղբյուրը:
 

Հնագետները Ալյասկայում 19-րդ դարի բնակատեղի են հայտնաբերել