Սատանան այստեղ ի՞նչ գործ ունի. Google Earth-ը Ղազախստանի տարածքում հնգաթև աստղ է հայտնաբերել (լուսանկարներ)

13:12 • 03.08.13

Google Earth քարտեզային ծառայությունը Ղազախստանի հեռավոր անկյուններից մեկում հսկայական առեղծվածային հնգանկյուն է հայտնաբերել, որը Google Earth-ում հայտնվելուց ի վեր շատերին է հասցրել վախի ու կասկածների մեջ գցել, քանի որ այս խորհրդանիշը մտազուգորդվում է սատանայապաշտների հետ։

Work of the devil? The Kazakhstan pentagram pictured on Google Earth, is situated next to a reservoir in the north of the country


Ինչպես նշում է Daily Mail-ը, հնգաթև աստղն ունի 366 մ տրամագիծ և գտնվում է երկրի հյուսիսում։ Շատերի կարծիքով՝ դա գաղտնի սատանայական խմբի ձեռքի գործն է, սակայն կարծիք կա, որ դա ռուսական ռազմաբազայի մնացորդ կարող է լինել։

The Kazakhstan pentagram is situated on the shores of the Upper Tobol Reservoir


Ընդհանրապես հնգաթև աստղը տարածված խորհրդանիշ է տարբեր կրոններում։ Օրինակ՝ հեթանոսների համար այն հավատի խորհրդանիշ էր, ինչպես որ Դավթի աստղը հրեաների համար։ Սակայն հարկ է նշել, որ սատանայապաշտների հնգանկյունը տարբերվում է նմանատիպ մյուս խորհրդանիշերից նրանով, որ դրա միայն 2 ծայրերն են դեպի վեր նայում, իսկ մնացած 3-ն ուղղված են ներքև, ինչը նշանակում է Սուրբ Երրորդության հերքում։ Բացի այդ, նշանի ներսում պատկերված է այծի գլուխ։

The symbol, consisting of a five-pointed star inside one or two circles, is often associated with satanism
 

Սատանան այստեղ ի՞նչ գործ ունի. Google Earth-ը Ղազախստանի տարածքում հնգաթև աստղ է հայտնաբերել (լուսանկարներ)