Ճապոնական ռոբոտ-սարքը երեխաներին կսովորեցնի հիերոգլիֆներ պատկերել
Ճապոնացիների նոր հայտնագործությունը՝ նորարար սարք-ռոբոտը փորձարկել են Տոկիոյից ոչ հեռու գտնվող Յոկոհամայի դպրոցներից մեկում, հայտնում է Russia Today-ը՝ France-Presse գործակալությանը հղումով:
Սարքը կազմված է մի քանի շարժիչներից և մեխանիկական ձեռքից, որին ամրացված է վրձինը: Ռոբոտի աշխատանքի մեխանիզմը կրկնում է այն հնարող 90-ամյա ճապոնացու ձեռքի շարժումը, ով «սովորեցրել է» ռոբոտին մի շարք հիերոգլիֆներ պատկերել:
Սարքը կօգնի երեխաներին ամենայն ճշտությամբ վերարտադրել հիերգլիֆները՝ ճապոնական գեղագիտության բոլոր օրենքների համաձայն: Ռոբոտ-սարքի ստեղծողները հույս են հայտնում, որ այն կօգնի վերականգնել արդեն անհետացող հնագույն ճապոնական արվեստը:










