Ճապոնիան պատմության մեջ առաջին անգամ տիեզերք է ուղարկել խոսող ռոբոտ (տեսանյութ)
Ճապոնիայի Տանեգասիմա տիեզերակայանից բարեհաջող արձակվել է H2B հրթիռակիրը՝ անօդաչու բեռնատար տիեզերանավի հետ միասին: Միջազգային տիեզերակայան ուղևորված տիեզերանավի ներսում է գտնվում վերջերս ստեղծված յուրահատուկ «Կիրոբո» կոչվող ռոբոտը, որ կաջակցի տիեզերագնացներին՝ երկար արշավների ժամանակ, գրում է Russia Today-ը:
Տիեզերք ուղարկելուց առաջ Կիրոբոյի հետ նախապատրաստական աշխատանքներ են տարել. ռոբոտն արձագանքում է բարդ հրահանգներին և առանց դժվարության տեղաշարժվում է անօդ տարածությունում:
Ռոբոտի հասակը 34 սմ է, իսկ քաշը՝ 1 կգ: Նոյեմբերին նրան կմիանա տիեզերագնաց Կոնտի Վակատան, ով 6 ամիսների ընթացքում պետք է ռոբոտին սովորեցնի տիեզերքում աշխատելու հմտություններ:
Կիրոբո ռոբոտը ստեղծվել է մարդկանց հետ շփվելու համար: Ըստ ռոբոտի ծրագրավորողների՝ Կիրոբոն պետք է ճանաչի իր ուսուցչին, երբ վերջինիս հանդիպի տիեզերքում:










