Պեկինում նշել են մալայզիական օդանավի անհետացման կես տարին (լուսանկարներ)

17:19 • 08.09.14

Malaysia Airlines ավիաընկերության մարտի 8-ից անհետացած MH370 չվերթի ուղևորների հարազատները Պեկինի տաճարում նշել են օդանավի անհետացման վեց ամիսը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Մոտ 30 մարդ, նստելով հատակին, լսել են բանաստեղծություններ, նրանցից ոմանք արտասվել են: Մարդիկ ազատություն են տվել իրենց հույզերին՝ իրենց վրդովմունքն արտահայտելով ոստիկանների հանդեպ, ովքեր պահանջել են, որ նրանք դուրս գան տաճարից:

 

Ինքնաթիռը, որը տեղափոխում էր 239 մարդու, անհետացել է մարտի 8-ին Կուալա Լումպուր-Պեկին չվերթն իրականացնելիս: Ելնելով արբանյակային տվյալներից՝ MH370 չվերթն ընկել է ծովն ավստրալական Պերտ քաղաքից արևմուտք ընկած հատվածում:

 

Քննիչները մինչ այժմ չեն կարող եզրակացության գալ, թե ինչ է եղել ինքնաթիռի հետ, և հույսը դնում են «սև արկղերի» վրա, որոնց փնտրտուքները շարունակվում են:

Image: A family member of passengers onboard the missing Malaysia Airlines Flight MH370 cry as they gather to pray Yonghegong Lama Temple in Beijing