Ֆերգյուսոնում 18-ամյա սևամորթ դեռահասի սպանած ոստիկանը ցանկանում է հեռանալ աշխատանքից
ԱՄՆ-ում 18-ամյա սևամորթ դեռահասի սպանած ոստիկան Դարեն Ուիլսոնը հայտնել է, որ մտադիր է հեռանալ Ֆերգյուսոնի ոստիկանության վարչությունից, գրում է ria.ru-ն։
Նրա փաստաբան Նիլ Բրանտրեգերը հաստատել է իր պաշտպանյալի մտադրությունների մասին տեղեկությունը, ասելով, որ հարցն այն չէ՝ «արդյոք նա կհեռանա», այլ ավելի շուտ՝ «ե՞րբ կհեռանա», գրում է CNN-ը։ Փաստաբանը նույնիսկ չի բացառել ոստիկանի ընդհանրապես հեռանալը ոստիկանությունից։
Երկուշաբթի երդվյալների դատարանը քրեական պատասխանատվությունից ազատել էր Դարեն Ուիլսոնին, ով օգոստոսի 9-ին Ֆերգյուսոնում սպանել էր անզեն սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին, հիշեցնում է ria.ru-ն։
Այս որոշումը, որ ոստիկանը ոչ մի պատասխանատվություն չի կրելու դեռահասին սպանելու համար, մեծ բողոքի ալիք է բարձրացրել և դարձել բազմահազարանոց ցույցերի պատճառ։
Նմանատիպ դեպք էր գրանցվել 2012-ին, երբ Մայքլ Դանը մոտեցել էր բարձր երաժշտություն լսող սևամորթ տղային և վիրավորել նրան՝ հրամայելով այն անջատել, սակայն երբ տղան հրաժարվել էր՝ Դանը հանել էր իր հրազենը և մի քանի անգամ կրակել 17-ամյա Ջորդան Դեյվիսի վրա՝ սպանելով նրան։
Մեկ այլ դեպք գրանցվել էր 2013-ին, երբ սպիտակամորթ Ջորջ Ցիմերման անունով տղամարդը սպանել էր սևամորթ 18-ամյա դեռահաս Թրեյվոն Մարտինին, պատճառաբանելով, որ նա կասկածելի տեսք ուներ։ Բողոքի ալիք է բարձրացրել նաև այն, որ դատարանը մեղավոր չի ճանաչել Ցիմերմանին սպանության համար և ազատ է արձակել։

Մայքլին սպանած ոստիկան՝ Դարեն Ուիլսոնը



Սպանված դեռահասի ծնողները

























Մայքլ Բրաունը
















